Սիրիական բանակն իսլամիստներից ազատագրել է Համա նահանգի քաղաքներից մեկը
ՄիջազգայինՍիրիական բանակի ուժերն առաջխաղացում են գրանցել` մտնելով Համա նահանգի արևմտյան Թայբաթ ալ-Իմամ քաղաքը, որը գտնվում էր իսլամիստ գրոհայինների վերահսկողության տակ:
Ինչպես փոխանցում է Press TV-ն` վկայակոչելով սիրիկան պետական լրատվամիջոցն ու ռազմական աղբյուրը, բանակային ստորաբաժանումները «Իսլամական պետութան» և այլ իսլամիստական խմբավորումների դիրքերի ուղղությամբ գրոհ են սկսել հրետանու և հրթիռների օգնությամբ: Գրոհի արդյունքում մի շարք իսլամիստ գրոհայիններ են սպանվել և վիրավորվել:
Այնուհետև սիրիացի զինվորները աջակից ուժերի ուղեկցությամբ ներխուժել են քաղաք:
Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը ևս հաստատել է, որ բանակային ուժերը վերագրավել են քաղաքը: