Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին


Արտակ Զեյնալյան. «Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելքի» օգտին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, թե «Ելքը» ընդունեց ընտրությունների արդյունքները և չբողոքարկեց, քանի որ ընտրակաշառք վերցնելու առթիվ որևէ հաղորդում չեղավ:

Ներկայացնում ենք մեր զրույցը «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ:

– Պարոն Զեյնալյան, առաջիկայում ՍԴ–ն քննարկելու է խորհրդարանի ընտրությունն անվավեր ճանաչելու առթիվ ՀԱԿ–ՀԺԿ դիմումը: Ի՞նչ ակնկալիք ունեք: «Ելքը» պատրա՞ստ է կորցնել 120 հազար քվե ու պատգամավորական մանդատներ:

– Եթե ՍԴ–ն գտնի, որ արդյունքները կեղծվել են և անվավեր ճանաչի կամ նշանակի վերաքվեարկություն, բնականաբար, այո: Մենք դա չենք կորցնելու, նոր ընտրությունների դեպքում մենք անհամեմատ ավելի շատ ձայներ կհավաքենք:

– Անցած ընտրություններում բազմաթիվ ահազանգեր եղան ընտրակաշառք բաժանելու հետ կապված: Ճի՞շտ եք համարում, որ «Ելքը» չմիացավ մյուս ընդդիմադիր ուժերին ու չդիմեց Սահմանադրական դատարան:

– Ընտրակաշառքի հիմքով «Ելք»–ը դիմում ներկայացրել է ԿԸՀ, որ կոնկրետ թեկնածուի՝ Առաքել Մովսիսյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչի՝ ասֆալտապատման խոստումների հետ կապված, և այդ որոշումը վիճարկել է դատարանում, այդ դիմումը մերժվել է: Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդումները, որոնք եղել են, դրանց հիմքով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հեռանկար մենք չտեսանք, որ դիմեինք Սահմանադրական դատարան: Ընտրակաշառքն այս ընտրություններում ոչ միայն քրեականացված էր, այլև քրեական պատասխանատվությունից կազատվեին այն մարդիկ, ովքեր 3–օրյա ժամկետում դրա մասին հաղորդում կտային այդ մասին: Մենք այդպիսի ոչ մի հայտարարություն չստացանք, թեև ինտենսիվ աշխատում էինք այդ ուղղությամբ և կատարում բացատրական աշխատանքներ:

– Սակայն մամուլում եղան ընտրակաշառքների առթիվ բազմաթիվ ահազանգեր:

– Այո, մենք նաև հայտարարությամբ մեղադրանք ուղղեցինք իրավապահ մարմիններին, ովքեր անգործություն են ցուցաբերել և ակտիվ գործողություններով չեն բացահայտել այդ դեպքերը: Դրանք այնքան տարածված էին, որ իրավապահ մարմինները չէին կարող չունենալ այդ առթիվ օպերատիվ տեղեկություններ: Ավելին, մենք կարծում ենք, որ դա ուղղակի մի համակարգի մաս է կազմել: Սակայն մենք չունեցանք հայտարարություններ այն մարդկանցից, ովքեր որ ընտրակաշառք վերցրել էին ու ներկայացել էին իրավապահներին կամ դիմել էին մեզ:

– Նախորդ ընտրությունների ժամանակ էլ, կարծես, նման հաղորդումներ տվողներ չկային, սակայն «Ելք»–ում ներգրավված անձինք մասնակցում էին ընտրությունների բողոքարկմանը:

– Նախկինում մենք՝ «Հանրապետություն» կուսակցությունը, այլ հիմքով ենք դիմել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, դրանցում ընտրակաշառքի հիմքերը եղել են դրվագներ: Մեր ունեցած փաստական բազան այնքան է եղել, որ մենք կարողացել ենք ինքներս մեզ համոզել, որ ընտրությունների արդյունքներն անվավեր կարող են ճանաչվել: Հաշվի առնելով ՍԴ դիմելու մեր նախկին փորձը, այս ապացուցողական բազայով մենք հարմար չգտանք դիմել Սահմանադրական դատարան և մեր անդամների մոտ առաջացնել սպասում: Բնականաբար, եթե մենք պարտվեինք Սահմանադրական դատարանում, դա բերելու էր հիասթափության:

– Չե՞ք կարծում, որ հիասթափեցնող կարող է լինել նաև այն, երբ մարդիկ տեսնում են, որ ընդդիմության մի մասը գոհ է ընտրակաշառքով ընտրությունների արդյունքներից:

– Մենք ստացել ենք ավելի քան 120 հազար քվե, և այդ քվեները մեզնից չեն գողացել: Մենք այդքան քվե, որ ստացել ենք, կարողացել ենք պահել, և այդ քվեների նկատմամբ ոտնձգություն չի եղել: Ուրիշ բան, որ ընտրակաշառքով են քվեարկել մնացած մարդկանց մի զգալի մասը: Բայց մենք դա չենք կարողացել ապացուցել: Հայտարարությամբ ենք հանդես եկել իրավապահների անգործության մասին: Սակայն մեզ համար կարևոր է 120 հազար մարդկանց ձայնը, նաև կարևոր է, որ մարդիկ, որոնք ընտրակաշառքով են քվեարկել, տեսնեն, որ կա մի զգալի հատված մադկանց, ում ձայնը տեղ է հասնում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ավելացնելու այն մարդկանց քանակը, ովքեր որ հավատում են ընտրության արդյունքներին՝ անկախ, թե նրանք ում օգտին են քվեարկում: Կարևորը, որ նրանք քաղաքական որոշում կայացնեն ու մասնակցեն ընտրություններին և ազատ կամքի դրսևորմամբ քվեարկեն:

– «Ելք»–ը այլ ընդդիմադիրների կողմից մեղադրվեց իշխանության հետ համագործակցության մեջ: Նաև ասվում է, թե զինվորականների մի մասը քվեարկել է «Ելք»–ի օգտին:

– Այդ մեղադրանքներն այնքան չնչին են, մերկապարանոց ու անհիմն, որ ես դրանք լուրջ չեմ համարում: Կա՞ որևէ փաստ, որ զինվորականները քվեարկել են «Ելք»–ի օգտին: Մենք այդպիսի վերլուծություն չունենք: Սակայն մեր նախընտրական ծրագրում կային դրույթներ, որոնք նաև ուղղված էին և՛ գործող, և՛ ապագա զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին: Մենք ունենք փաստ, որ հոգեբուժարաններն ու քրեակատարողական հիմնարկները 100%–ով քվեարկել են ՀՀԿ–ի օգտին՝ հիմնված կոնկրետ փաստերի վրա: Սակայն, թե ինչպես է բանակը քվեարկել, որևէ վերլուծություն չունենք: Մարգինալ մեղադրանքներ կարող են լինել:

– Մամուլի տեղեկություններով՝ խորհրդարանական ընտրությունից հետո «Ելք»–ում փոխվել է տրամադրվածությունը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդեպ, քանի որ նա ընդամենը 520 ձայն է ապահովել իրենց դաշինքի համար:

– Չեմ կարդացել նման հրապարակում: «Ելք» դաշինքում նման խնդիր չկա և բոլորի կողմից կատարված աշխատանքի արդյունքն է այն, ինչը որ մենք ստացել ենք: Յուրաքանչյուր թեկնածու իր քարոզչությամբ բերել է ընդհանուր ձայներ: Արամ Սարգսյանն առաջադրվել էր չափազանց բարդ ընտրատարածքում և իր կողմից կատարված աշխատանքը կարևոր նշանակություն է ունեցել և՛ տվյալ ընտրատարածքում, և՛ ընդհանուր քարոզարշավի ժամանակ կատարվածը չափազանց կարևոր էր:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան