Բոտոքսի չարաշահումից Քեթրին Զետա-Ջոնսի դեմքը վերածվել է դիմակի
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Քեթրին Զետա-Ջոնսն այն դերասանուհիներից է, որոնք չեն հաշտվում 40-ից հետո դեմքի և կազմվածքի հետ տեղի ունեցող փոփոխություններին և պատրաստ են դիմելու ցանկացած միջոցի՝ երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար:
Վերջերս շատ են քննարկում այն փաստը, որ դերասանուհին չարաշահել է բոտոկսի կիրառումը, ինչի հետևանքով նրա դեմքը կորցրել է իր բնական տեսքը և նմանվել է հավերժ քմծիծաղով դիմակի:
Դերասանուհու երկրպագուները նրա արտաքին տեսքին ավելի քննադատաբար են մոտեցել՝ դիտելով այն լուսանկարները, որոնք հրապարակվել են «Թշնամանք» սերիալի պրեմիերայից հետո: Նրանք գտնում են, որ պրեմիերայի ժամանակ Քեթրին Զետա-Ջոնսը այնքան էլ լավ տեսք չի ունեցել: