Դեղին գույնն ու դրա լայն կիրառությունը բժշկության մեջ
LifestyleՀայտնի է, որ գույնը կարող է ազդել տրամադրության, ինքնազգացողության ու, որ ամենակարևորն է, նաև առողջության վրա: Դեռևս հնագույն քաղաքակրթությունների ժամանակ գույները կիրառում էին տարբեր բուժման նպատակներով:
Ասում են՝ դեղինը պայծառ զգացումներ, կապույտը` սառը, մանուշակագույնն ինչ-որ անուրախ, իսկ կարմիրը տպավորությունների մի ողջ գամմա է ստեղծում շրջապատող աշխարհում: Այսօր անդրադառնում ենք դեղին գույնի ազդեցությանը՝ մի շարք հիվանդությունների դեմ:
Ինչպես գիտենք, դեղինը ուրախության և ջերմության գույնն է: Այն օգնում է ազատվել սթրեսներից և մի շարք այլ հոգեբանական խնդիրներից: Բացի այդ, նշենք, որ այն օգտակար է աղիների, ենթաստամոքսային գեղձի, լյարդի և ստամոքսի բուժման համար։ Պարզվում է՝ դեղինն ու կիտրոնագույնն ակտիվացնում են շնչառական կենտրոնները, վերականգնում մկանային էներգիան, խթանում ու մաքրում լյարդը, աղիքները, մաշկը: Օժտված են նաև լեղամուղ ու թուլացնող հատկությամբ:
Դեղինը համարվում է բերկրանքի ու սեքսուալության գույն: Կիրառվում է շաքարային դիաբետի, մարսողական խանգարումների, լեղապարկի թերֆունկցիայի բուժման ու աղիքների աշխատանքի կարգավորման համար:
Ակնաբուժության մեջ այն նույնպես լայն կիրառություն ունի. կիրառվում է շլաչքությունը, թույլ տեսողությունը, ցանցաթաղանթի աչքի անոթները բուժելու նպատակով: Չի կարելի դեղինը օգտագործել բարձր ջերմության, գերգրգռվածության, բորբոքային ու տեսողական հալյուցինացիաների ժամանակ:
Խորհուրդ ենք տալիս Ձեր զգեստապահարանում ավելացնել դեղինը և թող այն իր հետ բերի միայն դրականն ու բարին:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: