Ի՞նչ կարող է հուշել զուգընկերոջը քո ձայնը
LifestyleԱնգլիայում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զուգընկեր ընտրելիս կանանց համար կարևոր նախապայման է տղամարդու խոսելաոճը և ձայնի տոնայնությունը: Գիտնականները բացահայտել են, որ տղամարդու ձայնային ալիքներն ասոցացվում են նրա մարմնի չափսերի, հմայիչ լինելու և ընկերասիրության հետ: Պարզվել է նաև, որ տղամարդու ամենանախընտրելի ձայնը խորը, ցածր ձայնն է:
Կանանց կարծիքով՝ դա առնականության, ուժի և քնքշության կատարյալ համադրություն է: Իսկ երբ կինն է ցանկանում դուր գալ տղամարդուն, պետք է խոսի բարձր, սակայն հատ-հատ արտասանվող բառերով: Ձայնի խռպոտությունը կանանց մոտ ասոցացվում է սեքսուալության, տղամարդկանց մոտ՝ քնքշության հետ: Բացի այդ, ձայնի ցածր տոնայնությունն ասոցացվում է մարմնի մեծության, բարձրը՝ փոքրության հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: