Անճանաչելի դարձած Քորթնի Քարդաշյանն անցորդների հետ հարցազրույցներ է արել Ջիմի Քիմելի շոուի համար
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ջիմի Քիմելը սիրում է էքսպերիմենտներ անել: Այս անգամ Jimmy Kimmel Live շոուի թղթակիցն է դարձել Քորթնի Քարդաշյանը, ում հնարավոր չէր ճանաչել կեղծամով:
38-ամյա հայուհին խոսափողը ձեռքին հարցազրույցներ է վերցրել անցորդներից: Առայժմ հայտնի չէ, թե ինչ է հարցրել Keeping Up With the Kardashians ռեալթի շոուի աստղը եւ երբ թողարկումը եթերում կլինի: