Նանան ընտրյալ ունենալու և Գերմանիայում իր համերգի տոմսերի չվաճառվելու մասին. Tert.am
LifestyleTert.amLife-ը գրում է.
Երգչուհի Նանան վերջերս է վերադարձել Երևան։ Նա մեկնել էր Բեռլին և Համբուրգ համերգային շրջագայության։ Այդ ընթացքում գերմանաբնակ հայերի շրջանում խոսակցություններ էին պտտվում, որ երգչուհու համերգի տոմսերը չեն վաճառվել։ Tert.am Life–ը կապ հաստատեց Նանայի հետ՝ խոսելու այդ մասին։
«Նման բան չկա։ Դա բամբասանք է։ Նորմալ է, որ մեր հակառակորդ մարդիկ փորձում են վատաբանել մեզ ու մեր մասին վատ բաներ խոսում։ Այդպիսի բան չի եղել։ Համերգը անցել է շատ լավ։ Ես առաջին անգամ չեմ այնտեղ համերգ տալիս։ Ինչպես առաջին անգամ, այնպես էլ այս անգամ հանդիսատեսըբշատ ջերմ ընդունեց ինձ»,– ասաց Նանան։
Նանայի խոսքով՝ առաջիկայում համերգային նոր շրջագայություններ են սպասվում, բայց քաղաքները դեռ հստակեցված չեն։
Վերջինս օրեր առաջ հենց այնտեղ է նշել իր տարեդարձը։ «Մի քանի տարի է՝ այնպես է ստացվում, որ տարեդարձիս օրը համերգի եմ լինում և հարազատներիս, երկրպագուներիս հետ եմ անցկացնում։ Այնտեղ կողքիս էր իմ ամենամոտ ընկերուհին` Տաթևիկ Ադումյանը, որին քրոջ պես եմ սիրում։ Նա պարզապես չէր կարող այդ օրը կողքիս չլինել։ Նա նաև վարում էր համերգը»,– նշեց երգչուհին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ