Բարձրակրունկ կոշիկների 5 համադրություն, որ կփչացնեն ձեր կերպարը. Tert.am
LifestyleTert.amLife-ը գրում է.
Բարձրակրունկ կոշիկները մարմինն ավելի նուրբ ու կանացի են դարձնում։ Դրանք վիզուալ առումով ավելի երկար տեսք են հաղորդում ոտքերին ու մարմինն ավելի գրավիչ են դարձնում։
Interesnoznat-ը գրում է, որ բարձրակրունկ կոշիկների սխալ ընտրությունն ու համադրությունը կարող է փչացնել ձեր կերպարը։ Ահա, թե որ դեպքերում ավելի լավ է հրաժարվել բարձրակրունկներից․
1. Բարձրակրունկ կոշիկներն ու սպորտային տաբատը միայն նորաձևության ցուցադրություններին ու աստղերի look-երում են լավ նայվում։ Իրական կյանքում ավելի լավ է սպորտային տաբատն ու բարձրակրունկները չհամադրել, հակառակ դեպքում կարող եք ծիծաղելի տեսք ունենալ։
2. Հաստ տակացուով բարձրակրունկ կոշիկները վաղուց այլևս նորաձև չեն, սակայն որոշ աղջիկներ շարունակում են հագնել դրանք։ Այս կոշիկները ծանրացնում են կերպարն ու ոտքերին ավելի մեծ տեսք են հաղորդում։
3. Բարձրակրունկները չպետք է ձեր կերպարի միակ գեղեցիկ բաղադրիչը լինեն։ Համադրեք դրանք այնպիսի հագուստի հետ, որը համապատասխանում է դրանց։ Խուսափեք պատռված շապիկների, ջինսերի ու դասական կոշիկների համադրությունից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: