Անջելինա Ջոլին առաջին անգամ թույլատրել է երեխաներին այցելել Բրեդ Փիթին
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Բրեդ Փիթը, ով Անջելինա Ջոլիից ու երեխաներից բաժանվելուց հետո չափազանց նիհարել է, ուրախ լուր է ստացել նախկին կնոջից։ Անջելինան թույլատրել է երեխաներին տեսակցել հոր հետ՝ Բրեդի Լոս-Ֆելիսում գտնվող առանձնատանը։
Հայտնի է, որ Փիթին տեսակցության են գնացել բոլոր 6 երեխաները՝ ներառյալ 15-ամյա Մեդոկսը, ով, ըստ որոշ տեղեկությունների, դարձավ զույգի բաժանման պատճառը։ Մեդոկսը երկար ժամանակ հրաժարվում էր տեսակցել Փիթին, սակայն այժմ արդեն նրանց հարաբերությունները կարծեք թե կարգավորվել են։
Փիթը երեխաներին տարել էր տեղի ֆաստ-ֆուդ ռեստորան ու երեխաները, կարոտած ամերիկյան սնունդին, անմիջապես կերել են չիսբուրգերները։