Էմիլի Ռատաժկովսկին 2000 դոլար արժողությամբ զգեստով` Marie Claire-ի երեկույթին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ախ, Էմիլի...Հայաստան արի...
Marie Claire պարբերականը կազմակերպել է Marie Claire Fresh Laces երեկույ՝ հոլիվուդյան Doheny Room ռեստորանում: Միջոցառումը նվիրված է եղել հայտնիներին, ովքեր փայլել են ամսագրի շապիկին:
Իհարկե, ուշադրության կենտրոնում էր Էմիլի Ռատաժկովսկին, ով երեկույթին ներկայացել է Isabel Marant ֆրանսիական նորաձեւության տան զգեստով, որն, ի դեպ, արժե 2000 դոլար:
Բացի Էմիլիից, միջոցառմանը ներկա են գտնվել դերասանուհիներ Ալեքսանդրա Դադարիոն, Զոյի Դոյչը, Աջա Նաոմի Քինգը, երգչուհի Ժանել Մոնեն եւ այլոք:
Ջեյմի Քինգ
Ալեքսանդրա Դադարիո
Զոյի Դոյչ
Աջա Նաոմի Քինգ
Ժանել Մոնե
Marie Claire-ի խմբագրությունը որոշել է իր բոլոր հերոսուհիներին ընտրել ոչ թե ըստ տարիքի, այլ ըստ ընթերցողների շրջանում հանրաճանաչության ու պահանջվածության: