Քեթի Փերրի vs Քիմ Քարդաշյան. երգչուհին պլատինե շիկահեր է դարձել
LifestyleՔեթի Փերրին որոշել է հետեւել Քիմ Քարդաշյանին: 32-ամյա հայտնի երգչուհին, ով վերջերս է բաժանվել Օրլանդո Բլումից, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նոր կերպարով:
Երգչուհին դարձել է պլատինե շիկահեր:
«Քեթի Քարդաշյան», - մակագրել է լուսանկարը Քեթին:
Քեթին նաեւ օգտագործել է Քլոյե Քարդաշյան, Քորթնի Քարդաշյան, Ռոբ Քարդաշյան, Քենդալ Ջեններ, Քրիս Ջեններ եւ Քեյթլին Ջեններ թեգերը:
Երգչուհու արտաքին տեսքի փոփոխությամբ զբաղվել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ոճաբան Քրիս Ափլեթոնը: Վարպետների աշխատանքի շնորհիվ Քեթին դարձլ է Քիմի կրկնօրինակը: