Ինչպես է Գարիկ Մարտիրոսյանին դիմավորում նրա կինը. լուսանկար
LifestyleՌուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ Ժաննան, վերջերս շատ ակտիվ են համացանցում: Հատկապես Instagram-ում զույգը սիրում է կիսվել իրենց ամուսնական կյանքի մանրամասներով՝ համեմելով դրանք հումորով:
Այդպիսի մի նոր գրառում է արել Մարտիրոսյանի կինը: Ժաննան Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Մայրս ինձ միշտ ասում էր, որ պետք չէ տանը շրջել խալաթով եւ հողաթափերով: Տանը նույնպես պետք է գեղեցիկ տեսք ունենալ: Ես, որպես դաստիարակված աղջիկ, միշտ լսում եմ մայրիկիս: Ահա, կանգնել եւ սպասում եմ Գարիկի վերադարձին աշխատանքից»:
Նշենք, որ ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը որոշել էր երկրպագուներին ներկայացնել իր կուռքին՝ Instagram-ում նրա հետ լուսանկար հրապարակելով:
«2011թ.: Հուլիս: Լուսանկարվեցի իմ կուռքի հետ: Ես երջանիկ եմ»,- Comedy Club-ից իր գործընկեր Գարիկ Խառլամովի հետ լուսանկարը մակագրել է Մարտիրոսյանը: