Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին
ՔաղաքականՀայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ավստրիական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց ավստրիացի լրագրողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ավստրիական հարաբերություններին, Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանը, տարբեր տարածաշրջանային խնդիրների և դրանց հանգուցալուծման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին, Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին և երկրում իրականացվող բարեփոխումներին, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։