Իրաքյան բանակը առաջ է ընթանում դեպի Մոսուլի խորքը
ՄիջազգայինՄոսուլի մի քանի թաղամասեր ազատագրվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իշխանությունից:
Ինչպես հայտնում է DW.com-ը` վկայակոչելով գրոհող ուժերի հրամանատարությանը, ալ-Տավրա շրջանն ամբողջությամբ գտնվում է իրաքյան զորքերի վերահսկողության տակ, ալ-Տանակ շրջանը կիսով չափ է ազատագրվել, այնտեղ մարտերը շարունակվում են:
Փախստականները շարունակում են դուրս գալ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններից` ուղևորվելով ժամանակավոր բնակության ճամբարներ: Այնտեղ արդեն մարտեր են 410 000 մարդ է գտնվում: Արևմտյան Մոսուլի թաղամասերում, որտեղ ազատագրական մարտեր են ընթանում,հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ են գտնվում:
Իրաքյան բանակն աջակցող ուժերի հետ միասին ազատագրական պայքարը Մոսուլում սկսել է 2016-ի հոկտեմբերին: 2017-ի հունվարին հաջողվել է ազատագրել քաղաքի արևելյան հատվածը, իսկ փետրվարին պայքար է սկսվել արևմտյան թաղամասերի համար: