ՆԱՏՕ-ին Մոնտեվիդեոյի անդամակցությունն էակապես կազդի ՌԴ-ի հետ հարաբերությունների վրա. ՌԴ փոխարտգործնախարար
ՄիջազգայինՄոնտեվիդեոյի (Չեռնոգորիա) անդամակցությունը ՆԱՏՕ-ին բացասական անդրադարձ կունենա Ռուսաստանի հետ ունեցած կապերի վրա, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը, գրում է lenta.ru-ն:
Մեշկովը նշել է, որ ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամակցությունը, այլև Մոնտեվիդեոյի իշխանությունների կողմից ձեռնարկված մի շարք քայլեր իրենց լուրջ ազդեցությունը կունենան Ռուսաստանի հետ ունեցած փոխհարաբերություններում:
«Այդ քայլերից են նաև Մոնտեվիդեոյի` համաշխարհային մամուլում հակառուսական արշավների ու Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին մասնակցությունը»,- ընգծել է Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավարի օգնականը:
Ռուս պաշտոնյան նաև հավելել է, որ ըստ իրենց Մոնտեվիդեոյի ժողովուրդը պետք է որոշի` արդյոք իրենք ցանկանում են դառնալ ՆԱՏՕ անդամ երկիր, թե ոչ:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հատուկ հայտարարությամբ զգուշացրել էր ռուսաստանցիների համար Մոնտեվիդեոյում ստեղծված անբարենպաստ իրավիճակի մասին:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` Մոնտենեգրոյում իշխող կոալիցիան կարող է որոշակի սադրանքների դիմել և անգամ փորձեր ձեռնարկել որոշ ՌԴ քաղաքացիների երրորդ երկրներ արտահանձնելու:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները մայիսի 19-ին Բրյուսելում արձանագրություն են ստորագրել Մոնտեվիդեոյի` դաշինքին անդամագրվելու մասին: Փաստաթուղթը բալկանյան երկրին թույլ կտա որպես դիտորդ մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր հանդիպումներին: