ՀՀ պաշտպանության նախարարը ցավակցություն է հայտնել ՌԴ ռազմակայանի զինծառայողի մահվան կապակցությամբ
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 23-ին ցավակցական հեռագիր է հղել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Յալպաևի մահվան կապակցությամբ:
«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնումՁեզ, ՌԴ Հարավային ռազմական շրջանի և 102-րդ ռազմակայանիհրամանատարությանը, զոհվածիհարազատներին և մերձավորներին: Ընդունեք մեր զորակցությունն ուկարեկցանքը:
Հավաստիացնում եմ, որ ՀՀկառավարությունը ձեռնարկում էանհրաժեշտ բոլոր քայլերը` դեպքիհանգամանքներն ամբողջությամբպարզելու և մեղավորներին պատժելուհամար»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ցավակցական հեռագրում: