Իսպանիայի ափերի մոտ դիզելային վառելիքն օվկիանոսի մեջ է թափվել
International newsԻսպանական կղզիներից մեկի մոտ նավը բախվել է նավակայանին, ինչի հետեւանքով դիզելային վառելիք է թափվել օվկիանոս, հայտնում է El Mundo պարբերականը։
Նավակայանին բախվելուց հետո նավի վառելիքը սկսել է թափվել ջրի մեջ։ Չնայած այն փաստին, որ կղզու իշխանությունները ջրի աղտոտման վտանգը ցածր են գնահատում, բայցեւայնպես հարակից լողափերը փակվել են։
Կղզու իշխանությունները ավելի ուշ հայտնել են, որ վտանգը պահպանվում է միայն այն կղզում , որտեղ տեղի է ունեցել վթարը։ Վառելիքի թողած բիծը սկսվում է ափից մեկ կմ հեռավորության վրայից ու ձգվում 13․6 կմ։ Մասնագետների խոսքով մոտ 60 տոննա դիզելային վառելիք է արտահոսել, որի կեսն արդեն ոչնչացվել է։
Ապրիլի 21-ին, երբ նավը դուրս էր գալիս Գրան Կանարիա կղզու նավահանգստից, նավում անսպասելիորեն անջատվել է էլեկտրականությունը, ինչի հետեւանքով շարժիչները հնարավոր չի եղել անջատել։ Ջրի հոսքը լաստանավը տարել է դեպի նավակայան։ Բախման պահին նավում 140 մարդ կար։ Ուղեւորներից մի քանիսը թեթեւ վնասվածքներ են ստացել
Միջադեպի հետեւանքով նավակայանն ու լաստանավը լուրջ վնասվածքներ են ստացել։ Ոստիկանությունն ու արտակարգ ծառայությունները շարունակում են հետաքննել միջադեպը։