Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Society

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության եւ առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին: Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ տարբեր երկրներում շարունակվող պետական ահաբեկչության, մարդկային կյանքերի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների ու բռնությունների դեմ, որովհետեւ ոչ ոք, քան նրանք՝ Հայոց ցեղասպանության զոհերը, ավելի լավ չգի տի, թե ինչ է պետականորեն քարոզվող ազգային խտրականությունը, թշնամանքի քաղաքականությունը, ինչ են կենազրկումը, հայրենազրկումը եւ ունեզրկումը: Ավելի քան 100 տարի առաջ նրանք իրենք էլ չգիտեին այդ մասին, որովհետեւ թվում էր, թե մարդկությունը զարգանում է առաջընթաց քաղաքակրթության ճանապարհով: Իրականում հենց այդպես էլ կար, միայն թե ոչ տարբեր ազգերի ու ժողովուրդների հայրենիքների բռնազավթման հետեւանքով առաջացած թուրքական պետության մեջ, որտեղ քաղաքակրթությունն այսօր էլ շարունակում է մնալ այլատյացության ու անհանդուրժողականության, մարդկային առաջ ադեմ արժեքների ուրացման ու ոտնահարման մակարդակում:

Հարյուրամյակի հեռավորությունից քաղաքակիրթ մարդկությանն առավել քան հասկանալի է, որ այդ ամենը հանգեցնում է մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության: Հասկանալի է, սակայն դեռեւս բավարար չեն կանխարգելիչ ու պատժիչ գործողությունները ցեղասպանների դեմ՝ անկախ հանցագործության վաղեմության ժամկետից:

Հարյուրամյակի հեռավորությունից Հայոց ցեղասպանության զոհերը քաղաքակիրթ մարդկությանը պատգամ են հղել՝ իրականացված Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի: Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի, որն իրականություն դարձնելը ժամանակակից մարդկության պարտքն է թե Հայոց ցեղասպանության եւ թե նրանից հետո աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ: Որեւէ պետության, առավել եւս ցեղասպան պետության ղեկավար, անկախ բռնակալի իր հավակնություններից, որեւէ պետություն, անկախ սահմանադրորեն ամրապնդվող իր բռնատիրական կարգերից, չի կարող այնքան զորեղ լինել, որ պարտակի կամ կեղծի փաստերը, որոնք ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր են ավելի ակնհայտ ու անհանդուրժող դառնում: Մենք իրական ու ճշմարտացի պատմության, արդար դատի եւ արդարների հիշատակի պաշտպանն ենք, ցեղասպանություն իրողության ու երեւույթի մոռացումը բացառողը, ինչպես մեÖ € սահմանը պաշտպանող զինվորն է այլեւս բացառում հայի ցեղասպանումն ու հայրենազրկումը:

Սիրելի հայրենակիցներ,

արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելուց զատ՝ ապրողներս մի լուռ խոստում ունենք տված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայրենազրկումը փոխհատուցել հզոր ու միասնական հայրենիքի վերստեղծմամբ, կենազրկումը՝ ազգովի բազմապատկվելով, ունեզրկումը՝ բարգավաճմամբ եւ հզորանալով: Ցեղասպանության դժոխքը վերապրածները եւ ցեղասպանության զոհերի հիշատակները հորդորում են ու պարտավորեցնում մեզ՝ ոգեկոչել ու հիշել ուժեղանալով, երբեք չկորցնել ոչ միայն հույսն ու ոգին, այլեւ ամենածանր պահին անգամ հավատարիմ մնալ ինքներս մեզ, մեր արժեքներին եւ, որ ամենակարեւորն է, հայրենիքին»: 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer