Ի՞նչ նվիրել հարուստ մարդկանց. խորհուրդներ
LifestyleForbes-ը ներկայացնում է, թե ինչ նվերներով կարելի է զարմացնել և ուրախացնել միլիոնատիրոջ կամ պարզապես հարուստ մարդկանց:
Այսօր առավել պահանջարկ են սկսում ունենալ կրոնական բնույթի իրերը, որոնք պատվավոր տեղ են զբաղեցնում միլիարդատերերի հավաքածուներում: Այս բնույթի նվեր կարող է լինել օրինակ սրբապատկերը:
Եթե ցանկանում եք իդեալական նվեր անել, ապա դա պետք է այնպիսի իր լինի, որը դառնա տվյալ անձի հավաքածուներից ամենասիրելին: Ըստ փորձագետների` հարուստ մարդու համար նվեր գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թանկարժեք մետաղներին, իսկ դիզայնը պետք է ինչպես նորույթ, այնպես էլ ավանդականություն պարունակի:
Օրինակ, լավ նվեր կարող է լինել չկրկնվող ոսկյա զարդը: Կարելի է նվիրել այնպիսի իր, որը կլրանցնի նրա հավաքածուն: Ցանկալի է, որ իրը նաև գեղարվեստական արժեք ներկայացնի: Միլիոնատիրոջ համար իդալական նվեր են համարվում Կարլ Ֆաբերժեի աշխատանքները: Դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլ նաեւ կիրառական նշանակություն ունեն և յուրաքանչյուրը բացառիկ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: