Մեր հաջողությամբ եւ զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվում. Ռուբեն Վարդանյան
ՀասարակությունՎաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են այցելում հազարավոր մարդիկ, դիվանագիտական կորպուսի, սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր եւ հայաստանցիներ։
Բարերար Ռուբեն Վարդանյանը հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում խոսելով 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործության մասին՝ ասաց, որ Հայաստանը չքնաղ երկիր դարձնելու համար պետք է գործ անել. «Պետք է հաջողության հասնել եւ դրանով ցույց տալ Հայաստանի հարեւան երկրներին, որ իրենց ուզածը չի ստացվում: Ես վստահ եմ, որ մենք՝ որպես ազգ, կարող ենք լինել հաջողակ եւ այդ հաջողությամբ կարող ենք հաղթել բոլոր դժվարությունները, իսկ հաջողության հասնելու համար պետք է միանա Սփյուռքն ու հայությունը եւ գործ անենք, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր: Այդ հաջողությամբ եւ զարգացմամբ պետք է ցույց տանք բոլորին՝ մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվում, որ մենք մեր լուման ենք ներդնում աշխարհի զարգացման մեջ եւ մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհը, հիշելով, թե ինչ է եղել 102 տարի առաջ, հասկանա, որ մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս եւ տալու ենք, որ 3000 տարվա պատմություն ունենք»: