Մոսկվայի հայությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀասարակությունՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի Հայկական տաճարային համալիրում ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը մասնակցել են ՀՀ դեսպանատան աշխատակիցները և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Այնուհետև Սուրբ Պայծառակերպության եկեղեցում մատուցվել է պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: