Փարիզում անկարգությունների ժամանակ 30 մարդ է ձերբակալվել
Международные новостиՖրանսիայում նախագահական ընտրություններից հետո Փարիզում բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում առնվազն 29 մարդ է ձերբակալվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Փարիզի պրեֆեկտուրայից հայտնել են, որ թեթեւ վնասվածքներ են ստացել ոստիկանության վեց աշխատակից եւ երեք ցուցարար:
Նախագահական ընտրությունների առաջին փուլի օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել Փարիզում, որի ժամանակ մեքենաներ են այրվել: Հաղորդվում է, որ Բաստիլի հրապարակում ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել:
Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլին կմասնակցեն էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը: