Իտալացի լրագրողն ազատ է արձակվել ու արտաքսվել է Թուրքիայից
ՄիջազգայինԻտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն, ով ապրիլի 9-ից Թուրքիայում ձերբակալված էր, ազատ է արձակվել ու արտաքսվել երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Անգելինո Ալֆանոն սոցիալական ցանցերով հայտնել է, որ լրագրողն Իտալիայի ճանապարհին է: «Գաբրիելե դել Գրանդեն ազատ է, քիչ առաջ նրա հետ խոսեցի: Վերադառնում է Իտալիա: Ուրախ էի նրա ընտանիքին հայտնել լուրը: Սպասում ենք նրան»:- Նշել է արտգործնախարարը:
35-ամյա լրագրողը հայտնի է փախստականների հարցով իր աշխատանքներով: Նա Թուրքիա էր եկել Սիրիայի իրադրությունը և «Իսլամական պետություն» խմբավորման ծագումը պատմող գրքի համար հետազոտություններ անցկացնելու նպատակով, սակայն ապրիլի 7-ին Թուրքիայի Հաթայի շրջանում ձերբակալվել էր:
Դել Գրանդեն ապրիլի 19-ից հացադուլ էր սկսել: Իտալիայի արտգործնախարարությունը դիմել էր Թուրքիային` պահանջելով ազատ արձակել լրագրողին: