Խաղողը ոչ միայն օգտակար է, այլև օգնում է ազատվել ավելորդ ճարպերից
LifestyleԻռլանդացի գիտնականները բազմաթիվ փորձերի և հետազոտությունների արդյունքում պարզել են, որ խաղողի մեջ պարունակվող ֆլավոնոյիդ հակաօքսիդանտները նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների հավանականությունը և բարելավում արյան շրջանառությունը: Խաղողը նաև խոչընդոտում է տրոմբների և բացասական խոլեստերինի առաջացմանը:
Գիտնականներն ապացուցել են, որ կարմիր, կանաչ և սև խաղողը մեծացնում է հակաօքսիդանտային պաշտպանությունը, նվազեցնում է բորբոքումը և վերացնում է լյարդի և որովայնի հատվածի ճարպը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: