102 տարի անց Շուշան Պետրոսյանը գտել է տատի եղբոր ընտանիքը
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Արդեն 102 տարի է անցել 1915թ-ին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից, սակայն հային համակած վիշտը, ցասումն ու պահանջատիրությունը դարից էլ չի ընկրկում: Մենք պահանջատեր ենք այսօր ու կլինենք վաղը:
Life.panorama.am-ի հետ զրույցում ՀՀ Վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանը նկատեց, որ մեկ դար անց մենք այլեւս չենք լացում, փոխարենը պահանջում ենք տիրոջ իրավունքով.
«102 տարի անց մենք շարունակում ենք հիշել ու պահանջել, մենք շարունակում ենք շարունակվել, իսկ սա, թերեւս, ամենակարեւորն է: Եթե սկզբում այդ ողբերգությունից հետո գերիշխում էր լացը, ապա այսօր չկա լացը, փոխարենը մեր փայլուն սերունդի շնորհիվ այսօր կա պահանջ: Այո, 100 տարի անց մենք ունենք մեր տեղն արեւի տակ եւ նույն վայրում՝ Արարատը վկա: Ոչինչ չի փոխվել, տարածքն է մի քիչ փոքրացել, բայց մենք նաեւ ձեռքբերումն ունենք՝ Արցախը, որ վերադարձրինք: Ապագայում էլ մենք դեռ կմեծանանք, որի վկան էլ հենց այսօրվա սերունդն է ու ամեն տարի ավելացող երկրների քանակը, որոնք ընդունում են Հայոց ցեղասպանությունը՝ որպես ճշմարտություն ու փաստ: Մենք համբերատար ազգ ենք, մենք համբերում ու հավատում ենք, որ մի օր այս փաստը կընդունի ողջ աշխարհը: Ես, իսկապես, հավատում եմ, որ այդ օրը կգա, որովհետեւ ի վերջո հաղթում է Աստված: Մենք գուցե շատ փորձություններ ենք անցել ու այսօր էլ շարունակում ենք, բայց մենք ոչ մի ակնթարթ չենք ընկրկում այդ գաղափարից: Հիմա պետք է ոչ թե պարզապես ուզել, որ դա կատարվի, այլ հավատալ: 1988-ին մենք տեսանք մեր ժողովրդի ուժը, որ կարողացավ կոտրել 74-ամյա երկաթե վարագույրը. Մենք այդ ժամանակ ուզեցինք, հավատացինք իրար ու դա արեցինք՝ ընդամենը մի գաղափարի համար հրապարակ դուրս գալով: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է»,- նշեց Շ. Պետրոսյանը:
Շարունակությունը՝ այստեղ: