«Ելք» դաշինքի քարոզչությունը խոչընդոտած անձը բերման է ենթարկվել
SocietyԵրևանի Աջափնյակ վարչական շրջանում «Ելք» դաշինքի նախընտրական հանդիպումը խոչընդոտած քաղաքացին բերման է ենթարկվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Երևանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:
«Քիչ առաջ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում տվեցի երեկ Աջափնյակում մեր քարոզչությունը խոչընդոտելու փաստի առիթով եւ տվեցի մանրամասն բացատրություններ: Քարոզչությունը խոչընդոտած անձը երեկ բերման է ենթարկվել, ընթանում է հետաքննություն»,- նշել է Փաշինյանը: