Պենտագոնի ղեկավարը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել
ՄիջազգայինԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը երկուշաբթի օրը չհայտարարված այցով Աֆղանստան է ժամանել, որպեսզի հանդիպի աֆղան պաշտոնյաների ու ամերիկացի զինծառայողների հետ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելո Reuters գործակալությանը։
Մեթիսի՝ Քաբուլ այցը համընկել է թալիբների՝ ռազմաբազայի վրա հարձակվելուց հետո իր աֆղան գործընկերոջ՝ Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբդուլաահ Հան Հաբիբիի պաշտոնաթողության հետ։ Պաշտոնաթողության մասին երկուշաբթի օրը հայտարարել է նաեւ Աֆղանստանի ցամաքային ուժերի շտաբի պետ Քադամ Շահ Շահիմը։
Անցյալ ուրբաթ աֆղանական բանակի համազգեստով գրոհայինները ներխուժել են Բալհ գավառում գտնվող ռազմաբազա։ Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը։ Հարձակմանն առնվազն 170 մարդ է զոհ դարձել։