Ցեղասպանության 102-ամյա տարելիցի կապակցությամբ Արտաշատում տեղի ունեցավ երթ
ОбществоՑեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված գլխավոր երթն Արարատի մարզում մեկնարկեց մարզկենտրոն Արտաշատի հրապարակից: Ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դնելով` իրենց խոնարհումն արտահայտեցին մարզպետ Արամայիս Գրիգորյանը, Արտաշատի քաղաքային կառույցի ներկայացուցիչները, Արտաշատի կապի ուսումնական զորամասի եւ ՌÔ ´ Արտաշատի սահմանապահ զորամասի սպայական եւ զինվորական անձնակազմը, Ոստիկանության, Արարատի մարզային փրկարարական վարչության, ԵԿՄ անդամները, մարզային այլ կառույցների եւ հիմնարկ-ձեռնարկությունների, ներկայացուցիչներ, քաղաքացիներ, դպրոցականներ:
«Տերունական աղոթք»-ով իր խոսքն սկսեց Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը: Նա ընդգծեց, որ այսօր բոլորս խոնարհվում ենք երկու տարի առաջ սրբադասված անմեղ զոհերի առջեւ: «102 տարի առաջ ժողովուրդների պատմության մեջ տեղի ունեցավ եւս մեկ ոճիր` ազգ ասպանություն: Դա հայ ազգի հանդեպ գործված այնպիսի աղետ ու բարբարոսություն էր, որ կարող էին անել միայն բանականությունից զուրկ մարդը, ազգը: Նա պատմություն չունեցող մի խուժան էր, որն իր ձեռքը բարձրացրեց հնամենի, լավագույն անցյալ ունեցող, ստեղծագործ մի ազգի վրա»,- իր խոսքում հնչեցրեց հոգեւոր հովիվն` ընդգծելով, որ այսօր հիշատակի եւ բարեխոսության օր է, քանզի 1,5 մլն հայորդի նահատակների շիրիմների առաջ ենք խոնարհվում:
Երթից, ծաղիկների խոնարհումից հետո ԵԿՄ վարչության անդամներն իրենց հարգանքն արտահայտեցին Գեւորգ Չաուշի հիշատակին` հայդուկապե տի հուշարձանի մոտ: Միջոցառումը շարունակվեց նաեւ Նարեկ համայքի մոտ գտնվող «Անմահների հովտում», որտեղ հանգչում են արցախյան նահատակները: Նրանք ծաղիկներ դրեցին նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակների հիշատակին կանգնեցված հուշակոթողին:
Մարզի մյուս երեք քաղաքային եւ գյուղական համայնքներում ևս վաղ առավոտից Ցեղասպանության 102-ամյա տարելիցի կապակցությամբ տեղի են ունեցել սգո երթեր, պսակադրման, մոմավառության արարողություններ:
Լիլիթ Մաճկալյան