1915-ին Լիբանանը եւս հավաքական սպանդի է ենթարկվել. Լիբանանի ԱԳ նախարար
ՄիջազգայինԼիբանանի մայրաքաղաք Բեյրութում ապրիլի 23-ի երեկոյան «Շաղզոյան» կենտրոնից երիտասարդական ջահերթ կազմակերպվել դեպի Անթիլիասի մայրավանք՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, ապա հսկումի արարողություն է կայացել, հաղորդում է «Ազդակը»:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել հայկական կազմակերպությունների անդամներ: Մասնավորապես ելույթ է «Ազգային ազատ հոսանք» կուսակցության նախագահ, արտաքին գործոց նախարար Ժըփրան Բասիլը: Նա ընդգծել է, որ ցանկացել է ներկա լինել հսկումին, որովհետեւ հայն ու լիբանանցին մեկ պատմության, ներկայի եւ ապագայի զավակներ են` շեշտելով, որ մեծապես տպավորված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան այցելությամբ:
Նա հիշեցրել է, որ 1915 թվականին Լիբանանը եւս հավաքական սպանդի է ենթարկվել, շրջափակվել, այդ պատճառով էլ մեծաթիվ քաղաքացիներ են մահացել, մի մասն էլ բռնագաղթել է:
Նախարար Բասիլն իր խոսքի ավարտին հաստատել է, որ ազատության եւ այն պահելու ձգտումի համար է, որ սպանդների եւ բռնությունների ենք ենթարկվել, սակայն միշտ էլ պիտի շարունակենք պայքարել ազատության համար, որքան էլ հալածվենք ու ճնշվենք: «Մենք մեկ ենք, մեկ ազգ ենք, մեկ դատ ունենք, մեր ձեռքին պիտի ունենանք միայն մեկ զէնք` խաղաղության, ազատության, ուրիշի նկատմամբ լայնախոհության: