Թուրքիան պատրաստ է վերականգնել ԵՄ հետ հարաբերությունները վիզային ռեժիմի վերացման պայմանով
ՄիջազգայինԹուրքիան ԵՄ հետ հարաբերությունների վերականգման հարցում պայման է ներկայացրել այդ կառույցին:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
«Անկարան պատրաստ է վերականգնել Եվրոպական միության հետ հարաբերությունները, եթե ԵՄ-ն հանձն առնի միգրացիոն գործարքների շրջանակններում Թուրքիայի հետ հաստատել առանց վիզային ռեժիմ»,- հայտնել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը:
Եվրամիության եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ Գերմանիայի եւ Նիդերլանդների իշխանություններն արգելեցին թուրք նախարարների ելույթները թուրքական արմատներով ընտրողների առջեւ սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեի նախօրեին: Այդ ամենից հետո Էրդողանն իր ելույթներում եվրոպացիներին բազմիցս մեղադրել է նացիստ և ֆաշիստ լինելու մեջ: