Ամերիկան պետք է վերջ տա «բառախաղ»-ին, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը. Բոհջալյան
ՔաղաքականՍպիտակ տան «խեղճ» ելույթ գրողներն այս օրերին բավականին հոգնած տեսք ունեն, նրանց խնդիրն է շրջանցել «ցեղասպանություն» տերմինը՝ նկարագրելով 1915թ. իրադարձությունները:
Boston Globe-ում հրապարակած իր հոդվածում այդ մասին գրել է ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոհջալյանը:
«Այդ ողբերգական իրադարձության կապակցությամբ նախագահ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կօգտագործի մեկ այլ բառ՝ խուսափելով «ցեղասպանություն» տերմինից, քանի որ Ամերիկան չի ցանկանում ռիսկի տակ դնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Հավատացեք ինձ, Սպիտակ տան որոշ ելույթ գրողներ այժմ բավականին հոգնած տեսք ունեն, քանի որ նրանց խնդիրն է շրջանցել «ցեղասպանություն» տերմինը»,- գրել է Բոհջալյանը: Նշելով, որ Կոնգրեսը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` Բոհջալյանը գրել է, թե չի կարծում, որ Թրամփն իրական քաղաքականությ անը հոգեբանորեն դեմ կգնա:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի իշխանությունները պետք է հետևեն Գերմանիայի Բունդեսթագի օրինակին, որը 2016թ. հունիսին պաշտոնապես ճանաչեց և դատապարտեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
«Հայոց ցեղասպանության ժխտումը պատմաբանները մարդկության դեմ հանցագործության վերջին փուլն են համարում: Դրա համար էլ այսօր Ամերիկան պետք է վերջ տա «բառախաղ»-ին, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը»,- ընդգծել է Բոհջալյանը: