Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբամայի պաշտոնավարման ժամանակահատվածում ԱՄՆ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ՔաղաքականՄիավորված ազգերի կազմակերպությունում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը, ով այժմ դասավանդում է Հարվարդի Քենեդիի անվան կառավարման դպրոցում, ցավով նշել է, որ Օբամայի վարչակազմի կառավարման ժամանակահատվածում չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Շատ եմ ցավում, որ Օբամայի վարչակազմում մ եր պաշտոնավարման ժամանակահատվածում մենք չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Փաուերը:
Բարաք Օբաման նախընտրական քարոզարշավի ընթացքում հայ համայնքին բազմիցս խոստացել էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, սակայն իր ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձներում «ցեղասպանություն» տերմինի փոխարեն կիրառում էր «Մեծ Եղեռն»-ը: