Սիրիական բանակը 300 գրոհային է ոչնչացրել Համա նահանգում
International newsՍիրիական բանակն ազատագրել է Համա նահանգի հյուսիսային մասում գտնվող երեք բնակավայր և ոչնչացրել 300 գրոհային: Այս մասին հայտնում է «Սանա» գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն` ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող զինամթերքով երկու պահեստ, 20 փոխադրամիջոց և երկու տանկ:
Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում այն մասին, թե ինչքան ժամանակում են ոչնչացվել գրոհայինները: