Մարին լե Պենը թողել Է «Ազգային ճակատի» առաջնորդի պաշտոնը
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին լե Պենը հայտարարել Է, որ թողնում Է «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավարի պաշտոնը, որպեսզի կենտրոնանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Այսօր երեկոյան ես որոշեցի թողնել «Ազգային ճակատի» նախագահի պաշտոնը»,- ապրիլի 24-ին ասել Է նա France 2 հեռուստաալիքի եթերում՝ դա բացատրելով «կուսակացական շահերից վեր» լինելու ցանկությամբ:
«Ես միշտ Էլ համարել եմ, որ հանրապետության նախագահը բոլոր ֆրանսիացիների նախագահն Է»,- ասել Է լե Պենը: «Այժմ հարկավոր Է խոսքից գործի անցնել»,- հավելել Է նա:
«Մենք կարող ենք հաղթել: Եվ մենք կհաղթենք», ընդգծել Է նախագահի թեկնածուն:
Ծայրահեղ աջ պոպուլիստ համարվող լե Պենը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 7-ին պայքարի մեջ կմտնի առաջին փուլի հաղթողի՝ կենտրոնամետ Էմանուել Մակրոնի հետ: Ապրիլի 23-ին կայացած ընտրությունների արդյունքում Մակրոնը հավաքել Է ձայների 24,01 տոկոսը, իսկ Մարին լե Պենը՝ 21,3 տոկոսը: