Թրամփը համաձայնել է հետաձգել Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհապաղ միջոցներ հատկացնելու մասին պահանջներից, որի համար ծախսերի մասին օրինագծում փոփոխություններ էին անհրաժեշտ:
Ըստ «Ամերիկայի ձայնի»-ի՝ այսպիսով նախագահը վերացրել է երկկուսակցական համաձայնության կնքման գլխավոր խոչընդոտը, որը կարող էր հանգեցնել կառավարության մասնակի հրաժարականի:
Պահպանողական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Թրամփն ասել է, որ պատրաստ է պատի կառուցման հարցին վերադառնալ սեպտեմբերին:
Պատի կառուցման համար միջոցների հատկացման դեմ են հանդես գալիս դեմոկրատները, որոնց ձայներն անհրաժեշտ են՝ կառավարության ծախսերի մասին օրինագիծն ընդունելու համար: Այն պետք է հավանության արժանանա մինչեւ ուրբաթ կեսգիշեր: