Վենեսուելայում եւս երեք մարդ Է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում
ՄիջազգայինՎենեսուելայում երեք մարդ Է գնդակահարվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի շարունակվող ակցիաների ընթացքում, եւս չորս հոգի լուրջ վերքեր Է ստացել: Այսպիսով մեկ ամսում երկրում զանգվածային ընդհարումների զոհերի թիվը հասել Է 24-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Վենեսուելայի մի քանի տասնյակ հազար բնակիչներ են մասնակցում բողոքի ակցիաներին երկրի մայրաքաղաք Կարակասում եւ երկրի եւս 20 քաղաքներում:
Ցուցարարները պահանջում են վաղաժամկետ ընտրությունների անցկացում եւ բանտից ընդդիմության առաջնորդների ազատ արձակում: Ընդդիմությունը պնդում Է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականությունը հանգեցրել Էծանր տնտեսական ճգնաժամի եւ ժողովրդավարական ազատությունների ճնշման:
Նախագահը հայտարարում Է, որ իր ընդդիմախոսները փորձում են պետական հեղաշրջում կազմակերպել ԱՄՆ-ի եւ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ: