Օբաման պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ ելույթ Է ունեցել հանրության առջեւ
ՄիջազգայինԲարաք Օբաման ապրիլի 24-ին առաջին անգամ ելույթ Է ունեցել հանրության առջեւ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Չիկագոյի համալսարանում երիտասարդության առջեւ արտասանած իր ճառում նա հայտարարել Է, որ պատրաստվում Է զբաղվել աճող սերնդի հետ աշխատանքով: «Գլխավորը եւ ամենակարեւորը, ինչ ես կարող եմ անել, օգնելն Է նոր սերնդի ղեկավարներ պատրաստելու գործում, որպեսզի նրանք կարողանան ընդունել Էստաֆետն այս փոփոխվող աշխարհում»,- մեջբերում Է անում գործակալությունն Օբամայի խոսքից:
Նա ընդգծել Է, որ պլանավորում Է աշխատել այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են դատական բարեփոխումը եւ քաղաքականության ֆինանսավորումը: «Դա այն Է, ինչը մեզ խանգարում Է դիմակայելու մարտահրավերներին եւ առաջընթացի հասնելու քաղաքականության եւ հասարակական կյանքի բնագավառում»,- ընդգծել Է նա:
Նաեւ նշվում Է, որ իր կարճատեւ ճառում ԱՄՆ-ի 44-րդ նախագահը ոչ մի անգամ չի հի շատակել Սպիտակ տան ներկայիս տիրոջը՝ Դոնալդ Թրամփին: