ԵՄ-ն կոչ է անում վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները
ՄիջազգայինԵվրամիությունը կոչ է արել վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները՝ այդ երկրում անցկացված Սահմանադրության հանրաքվեից հետո: Այս մասին գրում է Reuters-ը:
Ընդլայնման հարցերի եվրահանձնակատար Յոհանես Խանը ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարներին կոչ է արել ապրիլի 28-ին Մալթայում նախանշված հանդիպման ժամանակ վերանայել Անկարայի հետ հարաբերությունների ձեւաչափը՝ լարվածությունը նվազեցնելու համար:
«Այժմյան իրավիճակն անկայուն է»,- կարծում է Խանը: Նա հավելել է, որ չի ցանկանում կանխատեսել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի դադարեցման հարցով միության անդամների միջեւ քննարկումների ընթացքը: