Արդի քաղաքականության մեջ «կանոններ այլեւս չկան». Լավրով
Միջազգային Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում Է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրադրությունն ավելի ծանր Է, քան «սառը պատերազմի» ամենաթեժ պահին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անտարակույս, այժմ իրադրությունն ավելի ծանր Է…Այն ժամանակ գոյություն ունեին երկու կայսրություններ՝ Արեւմտյան եւ Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակառակորդի դեմ հակամարտություններ Էր հրահրում երրորդ երկրների տարածքում: Բայց ոչ երբեք իր սահմաններին եւ երբեք ուղղակիորեն: Նույնիսկ հրապարակային հռետորաբանությունն Էր ավելի մեղմ: Այն ժամանակ երկու ճամբարներն Էլ չԷին անցնում թույլատրելիի սահմանները: Այսօր ոչ մի կարգի կանոններ այլես չկան»,- մեջբերում Է նախարարի խոսքը Esquire հանդեսը:
Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատմել Է, որ իրեն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հաջողվում Է կարգավորել հարաբերությունները, եւ նշել Է, որ ինքը «եթե ոչ մտերմական, ապա լավ հարաբերություններ» Է ունեցել բոլոր պետքարտուղարների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: