Թուրքական ռազմական օդանավերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում քրդական ճամբարները
ՄիջազգայինԹուրքիայի ռազմական օդանավերը ապրիլի 25–ի վաղ առավոտյան ռմբակոծել են Հյուսիսային Իրաքի Շենգալի շրջանում տեղակայված քուրդ զինյալները ճամբարները։
Թուրքական ԶՈՒ–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե իրենք ռմբակոծությունն իրականացրել են միջազգային իրավունքի հիման վրա եւ թիրախները եղել են քուրդ զինյալները։
Իրենց հերթին քուրդ զինյալները հայտարարել են, թե թուրքական օդուժի ռմբակոծման հետեւանքով կա զոհ խաղաղ բնակիչների մեջ։