Պուտինն ու Աբեն կհանդիպեն Մոսկվայում
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 27-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կքննարկվի անցյալ տարվա դեկտեմբերի 15-16-ին Պուտինի Ճապոնիա այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը:
Անդրադարձ կլինի քաղաքական, առեւտրատնտեսական եւ մարդասիրական ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակին ու հեռանկարներին:
Բացի այդ՝ Պուտինն ու Աբեն կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: