Անահիտ Բախշյանը շատ է ուզում իր գործը շարունակել
Քաղաքական«Չափից շատ եմ ուզում իմ գործը շարունակել Երեւանի ավագանու ընտրություններում: Այն, որ գալու ենք, դրա մասին կասկած չկա»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Երեւանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:
Ինչպես իր խոսքում նշեց Ա. Բախշյանը, իրենց առաջին ու կարեւորագույն քայլը բյուջեի նպատակային ծախսմանն է ուղղված լինելու: Ըստ Բախշյանի՝ բյուջեի ամեն շարժի մասին քաղաքացիները պետք է տեղյակ լինեն:
«Ելք»-ի ավագանու մեկ այլ թեկնածու Ալեն Սիմոնյանն էլ իր խոսքում կարեւորեց տրանսպորտային միջոցի հարցը: Նա խոսեց տրանսպորտի թանկացման մասին, թեեւ նման հարց օրակագում այս պահին չկա, խոսեց նաեւ վաղուց արդեն գործող քաղաքապետի ծրագրերի մաս կազմող մետրոյի կայարանների ավելացման շուրջ: