Միգուցե «գլխի՞ց» է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սահակյանների ընտանիքին հասկացրել են, որ նրանցից մեկը կարող է անցնել ԱԺ: «Ընտանիքը» «կոնսիլիում» է արել, որ պետք է Արմանը տեղը զիջի Գալուստ Գրիգորիչին՝ չնայած նրան ավագների խորհրդում էին տեսնում՝ ԱՄԿ դիսիդենտների գլխին: «Արմանը, ճիշտ է, շատ էր ուզում պատգամավոր դառնալ, ահագին էլ ձայներ ապահովեց, բայց դե` ստիպված կլինի մնալ պետգույքում»,- ասաց ՀՀԿ-ից նրա «սարատնիկ-ընկերը»: 

Իսկ Կարեն Կարապետյանն ինչո՞ւ «չունի» Արմանի հետ, իր մարդո՞ւն է ուզում նշանակել, որտեղ առաջիկայում բարեփոխումներ պետք է իրականացվեն: «Չէ՜, ուղղակի Արմանի գլխին գալովի է. էն ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանն էր նկատողություններ անում»:

Փաստորեն այստեղից, եթե վստահենք թերթի աղբյուրներին, ապա ստացվում է, որ պատգամավորական մանդատները դարձել են Սահակյանների ներընտանեկան հարցը, սակայն սա էլ մի կողմ, հասկանալի է՝ հայ ու որդի պետք է նստեն զրուցեն, խելք խելքի տան ու մի բան որոշեն: Ավելի հետաքրքիր է Արման Սահակյանի «դառը» ճակատագիրը, փաստորեն ուղղակի նրա «գլխին գալովի է», որ ներկա ու նախկին վարչապետերը երկուսն էլ շարունակաբար դժգոհություններ էին հայտնում Սահակյան կրտսերի ղեկավարած գերատեսչությունից: Բայց այստեղ մի հարց  կա, իսկ գուցե հենց գերատեսչության «գլուխն» է այդ դժգոհությունների պատճառը:

Տիգրան Դավթյան

loading...
ՄԻՊ-ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում Ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ Եվրոպայի առաջնությունից Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները ԱՄՆ-ում ուզում են ավելացնել միջուկային անվտանգության ծրագրերի ծախսերը Նիկիտա Սիմոնյան. Միակ ցանկությունս էր մինչեւ մահս դարձյալ տեսնել «Սպարտակի» չեմպիոնությունը Արա Բաբլոյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արամ Սաթյանին Մանչեսթրում տեղի ունեցած պայթյունից առնվազն 19 մարդ Է զոհվել Ադրբեջանը շփման գծում հրանոթ եւ ականանետ է կիրառել. Արցախի ՊՆ Մեկնարկեց գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը Թրամփը խոստացել է ամրապնդել ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները «Հայաստան» հիմնադրամը մեկնարկել է հաշվետու այցերն Արցախում եւ Հայաստանում Եվրոպայի 2016/17թթ. մրցաշրջանի ֆուտբոլային խորհրդանշական հավաքական` Goal.com-ի վարկածով ԵԱՏՄ-ի երկրների փոխվարչապետները քննարկել են եվրասիական թվային ինտեգրացման նախագծերը Կատալոնիայում նախապատրաստվել է Իսպանիայից «անհապաղ» առանձնանալու մասին փաստաթուղթը Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերություններ Ասիայի ՉԼ. «Էսթեղլալը» հաղթեց «Ալ Աինին», Մկոյանը մասնակցեց հանդիպմանը ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը կմասնակցի ՌԴ օդատիեզերական պաշտպանության շտաբում անցկացվելիք խորհրդակցություններին Ադրբեջանի տնտեսական աճը կհետաձգվի. Moody's միջազգային վիճակագրական գործակալություն Յուվենտուսը գնել է Խուան Կուադրադոյի ամբողջական տրանսֆերը Լիբանանի Խֆարդեբիան քաղաքում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված խաչ է օծվել
website by Sargssyan