Վթարից մեկ օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունԱպրիլի 22-ին, ժամը 21.15-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 40-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 23-ին, ժամը 5.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1955 թ. ծնված Ավետիս Գրիգորյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն: