ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է լինում ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանը
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մոտեցումների, ֆինանսավորման սկզբունքների վերանայմանը, ինչպես նաև ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործընթաց։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հաշվի առնելով խնդրի կարևորությունը` նախարարությունն ակնկալում է ինչպես մասնագիտական ասոցիացիաների, գլխավոր և առաջատար մասնագետների, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել [email protected] էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 2-ը։
Այդ առաջարկներն ամփոփելուն պես ՀՀ առողջապահության նախարարությունը կստեղծի ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմները մշակող աշխատանքային խումբ։