Թուրքիայում տիրող քաղաքական մթնոլորտը ավելի է հեռացնում հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հեռանկարը. Մանոյան
ՔաղաքականԹուրքիայում ոչ միայն նոր սահմանադրության ընդունումը, այլ նաև երկրում տիրող քաղաքական մթնոլորտը ավելի հեռացրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը: Ապրիլի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Այնտեղ տիրող քաղաքական մթնոլորտը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար դեռևս մեծ նշանակություն չունեն:
Թուրքիայի հասարակությունը պառակտված է, մի մասը վախեցած, քրդաբնակ շրջաններում շարունակվում են քաղաքացիական կռիվները, ինչպես նաև երկրում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո արտակարգ իրավիճակը դեռևս չի ավարտվել և երկարաձգման միտում ունի:
Այս ամենից հետո ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ դրական տեղաշարժ, կարծում եմ, անհիմն է»,- ընդգծեց Մանոյանը: