Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքացիներին միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը կոչ է արել համաքաղաքացիներին միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հարգելի համաքաղաքացիներ,
կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան
Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ:
Միասին մաքուր պահենք մեր քաղաքը»,- ասվում է հայտարարության մեջ: