Լոռու մարզում դի է հայտնաբերվել, որն ամբողջությամբ հոշոտված է եղել
SocietyԼոռում մարզում ապրիլի 25-ին արտակարգ դեպք է գրանցվել. ժամը 14։40-ի սահմանում «Փաշիգյուղ» կոչվող հանդամասում ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի է հայտնաբերվել։
Ինչպես տեղեկանում ենք shamshyan.com-ից՝ դին ամբողջովին եղել է հոշոտված եւ անճանաչելի, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ։