Ասֆալտապատումն ու աղբահանությունը քաղաքական օրակարգ

Քաղաքական գործընթացների և ընդհանրապես քաղաքականության որակը պայմանավորված է նրանով, թե ինչ հարցերի, ինչ հայեցակարգերի և խնդիրների շուրջ են ձևավորվում քաղաքական օրակարգերը: Հայաստանյան քաղաքական իրականությունն այս տեսանկյունից գտնվում է ողբերգական վիճակում՝ ինչպես աղբահանությունը Հայաստանում:

Խնդրիրն այն է, որ անկախ նրանից` իշխանական, թե ընդդիմադիր ճամբարում է ձևավորվում քաղաքական օրակարգը, այն մնում է պատկերավոր ասած ասֆալտապատման ու աղբահանության արանքում: Եթե օրեր առաջ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքն ու Նիկոլ Փաշինյանը հնարավոր բոլոր միջոցներով քննադատության էին  ենթարկում Երևանի փողոցներում ասֆալտապատման աշխատանքները, ապա այսօր արդեն վարչապետ Կարեն Կարապետյանն է հանդես գալիս հնարավորինս կարճ ժամկետում «Մաքուր Հայաստան» ունենալու հանձնարարականներով: Երկու դեպքում էլ մենք գործ ունենք կարևոր խնդիրների հետ, որոնք, անշուշտ, իրենց լուծումն են պահանաջում, ընդ որում` ցանկալի է շուտափույթ:

Սակայն բանն  այն է, որ  այս երկու, կարելի է ասել կենցաղային մակարդակի  խնդիրները դառնում են քաղաքական օրակարգ ձևավորող գործոններ: Ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում մենք բազմիցս կտեսնենք ընտրություններին մասնակցող ընդդիմադիրների ֆեյսբուքյան ստատուսները, ուղիղ եթերներն ու լուսանկարները՝ Երևանի փողոցների վիճակի, աղտոտվածության և նմանատիպ երևույթների մասին: Այսինքն, այլ կերպ ասած, քաղաքական քարոզչությունն ու քննադատությունը կմնա ասֆալտապատման ու աղբահանության մակարդակում:

Բնական է, որ այստեղ ընդհանրապես բացակայելու է քաղաքականությունը՝ բառիս դասական իմաստով:

Մյուս կողմից, կառավարության նիստում աջուձախ հանձնարարականներ տալով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ստեղծում է որոշակի գործ անելու մթնոլորտ, սեփական անձի իմիջ և ինչ-որ տեղ էլ հասարակական համակրանք: Չի բացառվում նաև, որ վարչապետի հանձնարարականները որոշակի դրական հետևանքներ ունենան, սակայն այս ամենով հանդերձ պայծառատես պետք  չէ լինել՝ հասկանալու համար, որ նման միջոցառումներով Հայաստանում աղբահանության հիմնախնդիրները չեն լուծվելու, իսկ այս ամբողջ աղմուկն էլ  առավելապես քաղաքական բովանդակություն ունի, իհարկե, բավական աղքատիկ բովանդակություն: 

Սա թերևս մեր քաղաքական իրականության ամենախոցելի կետն է, որն այդպես էլ չի հաջողվում կամ գուցե և փորձ էլ չի արվում չեզոքացնել, քանի որ ընդդիմադիրները շատ հեշտ միջոց են գտել այս ճանապարհի քանդվածությունը կամ մյուս թաղամասի աղբահանության կազմակերպումը քաղաքականություն գործոն դարձնելով ու քննադատելով, դե իսկ իշխանությունն էլ այսօրինակ բովանդակությունների մեջ ձևավորում է իր օրակարգը՝  «դուք ասում եք քանդված է ճանապարհը, մենք այս գիշեր կասֆալտապատենք այն, դուք ասում եք Երևանը կեղտոտ է, մենք  կձգտենք մաքուր Հայաստանի»:

Ահա այս պարզունակ սկզբունքների շուրջ է ձևավորվում հայաստանյան քաղաքական իրականությունը:

Աղասի Մարգարյան

loading...
Ալվարո Մորատան համոզել է Ռեալի ղեկավարությանը բաց թողնել իրեն ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Վայք և Զառիթափ խոշորացված համայնքներում որևէ ծրագիր անավարտ չի մնացել. ՏԿԶ նախարար Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը կարող էր խառնվել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքին. Սպիտակ տուն Չելսիի հարձակվողը համալրել է Լիոնը Ֆրանսիայի Թրաբլե քաղաքի ավտոբուսում պայթյուն է որոտացել Նախարար Հարությունյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հնարավորությունները Ռեալի կիսապաշտպանը տեղափոխվել է Ռեալ Սոսիեդադ Արցախում զբոսաշրջությունը մայիսին աճել է 222%-ով Բրազիլիայում ֆինանսների նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար Վթար Մոլդովական փողոցում. կա երկու վիրավոր Լայպցիգը 80 միլիոն եվրո է պահանջել կիսապաշտպանի համար ՀՀ կառավարության ծրագրի 36 բնապահպանական միջոցառումների համատեքստում կանաչ տնտեսության գաղափարն է Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին Ֆեթր տոնի առթիվ Goal.com. Խամեսը ցանկանում է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի լուսանկարները զետեղվել են Հրազդան Թոքմաջյանի պատկերագրքում Կարեն Կարապետյանը 2016 թվականի պետբյուջեի կատարման շուրջ կառուցողական քննարկումներ է ակնկալում Գորայքի բնակիչներին «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն կմատուցվեն բարձրորակ ծառայություններ Միլանը մոտ է հերթական տրանսֆերն իրականացնելուն ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
website by Sargssyan