Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցավ «Ծաղկահավաք» միջոցառումը (ֆոտո)
ՀասարակությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, այսօր` ապրիլի 26-ին, տեղի ունեցավ ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը: «Ծաղկահավաքին» մասնակցում էին հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական ոլորտների ներկայացուցիչներ, դպրոցականներ, ուսանողներ եւ կամավորներ:
Մասնակիցներն անմար կրակի մոտ բերված ծաղիկները հավաքում, ցողունն անջատում էին ծաղկաթերթերից: Նշենք, որ ծաղիկների ցողունից պարարտախառնուրդ է սարքվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են վերամշակված թուղթ պատրաստելու համար: Հատուկ տեխնոլոգիաներով պատրաստված ձեռակերտ թուղթը նվիրաբերվում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
Նշենք, որ «Ծաղկահավաք» ամենամյա համատեղ միջոցառմանը մասնակցում էին ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): «Ծաղկահավաքը» կտեւի մինչեւ 18:00-ն: